Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին է ներկայացրել հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքները

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին է ներկայացրել հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքները
15.01.2021 | 12:16

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 11-ի մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին: Տեղի է ունեցել մտքերի մանրակրկիտ փոխանակում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետագա համատեղ ջանքերի վերաբերյալ:

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ